Համաշխարհային միջին ջերմաստիճանը 2020 թվականին հասել է 2016 թվականի մակարդակին, որը մինչ այդ համարվում էր ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, ասվում է Copernicus Climate Change Service (C3S)-ի հայտարարության մեջ:
C3S-ը վեց թեմատիկ տեղեկատվական ծառայություններից մեկն է, որը տրամադրվում է Երկրի դիտարկման «Կոպեռնիկոս» ծրագրի կողմից` Եվրամիության հովանու ներքո: «Կոպեռնիկոսը» գործառնական ծրագիր է, որը հիմնված է առկա հետազոտական ենթակառուցվածքների եւ գիտելիքների վրա, որոնք առկա են Եվրոպայում եւ այլ երկրներում: C3S-ը ապավինում է կլիմայի հետազոտություններին, որն իրականացվել է Կլիմայական հետազոտությունների համաշխարհային ծրագրի (WCRP) շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«C3S ծառայությունը նշում է, որ աշխարհում 2020 թվականը զուգորդվում էր նախորդ ամենատաք 2016-ի հետ, ինչը նրան 2015 թվականից ի վեր վեցերորդն է դարձնում ռեկորդակիր ամենատաք տարիների շարքում: 2011-2020 թվականները ռեկորդային ամենատաք տասնամյակն են դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, օդերեւութաբաններն արձանագրել են, որ 2020 թվականը ամենատաք տարին է եղել Եվրոպայում: Պարզվել է, որ այն 0,4 աստիճանով ավելի տաք էր, քան 2019 թվականը, որը նախկինում ճանաչվել էր ամենատաք տարին:




























