Մեքսիկական ծոցի ափի մոտ տեղացի ֆերմերները կնոջ հնագույն արձան են հայտնաբերել:

Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը հայտարարել է, որ դա Ուաստեկա անվամբ հայտնի տարածաշրջանում հայտնաբերված առաջին նման արձանն է, փոխանցում է AP-ն:

Ինստիտուտի տվյլաներով` արձանը կարող է թվագրվել 1450-1521 թվականներով: Չնայած այն վայրը, որտեղ արձանը գտնվել է, ավելի մոտ է գտնվում Էլ-Թահինի նախաիսպանական ավերակներին, այն վկայում է ացտեկների որոշակի ազդեցության մասին:

Արահետում փորող ֆերմերներն այն գտել են Ամանորին եւ արագ հայտնել են այդ մասին իշխանություններին: Տարածքը, որտեղ այն հայտնաբերվել է, նախկինում որպես հնագիտական ​​տարածք հայտնի չի եղել:

Թե ում է պատկերում բաց բերանով եւ լայն բացած աչքերով արձանը, առեղծված է մնում:

Ինստիտուտի հնէաբան Մարիա Էուհենիա Մալդոնադո Վիտեն գրել է, որ, «դատելով կնոջ դիրքից եւ հագուստից, արձանը կարող է իշխանուհու պատկերել»: