Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ միջազգային փորձագետներ, ում հանձնարարված է հետաքննել COVID-19 համավարակի պատճառները, հունվարի 14-ին կժամանեն Չինաստան, հայտնել են Չինաստանի իշխանությունները:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է այս լուրը: «Մենք սերտ համագործակցություն ենք ակնկալում մեր (չինացի) գործընկերների հետ` վիրուսի աղբյուրը հայտնաբերելու եւ պարզելու գործում, թե ինչպես է վարակը տարածվում մարդկանց շրջանում»,- գրել է Թեդրոսը Twitter- ում: