SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լքել է Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ պահպանելով առաջնորդությունը Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մասկի կարողությունը, որը մեկ օրում կրճատվել է 13,5 միլիարդով, կազմել է 176,2 մլրդ դոլար: Նա հայտնվել է երկրորդ տեղում՝ զիջելով տեղը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ում կարողությունը գնահատվել է 182,1 մլրդ դոլար:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բերնար Առնոն (կարողությունը՝ 154,6 մլրդ դոլար), չորրորդ տեղում՝ Microsoft հիմնադիր Բիլ Գեյթսը (121,4 մլրդ) եւ հինգերորդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 94 մլրդ դոլար կարողությամբ:




























