Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:
Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Ըստ Համաձայնագրի նախագծի` կողմերը կաջակցեն իրենց պետություններում զբոսաշրջային ներկայացուցչությունների, զբոսաշրջային օպերատորների, այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջեւ զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով:
Բացի այդ, կողմերն իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան կձգտեն դյուրացնել երկու երկրների միջեւ զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:
Նշենք, որ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալներով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հանդիսանում է աշխարհում արտագնա զբոսաշրջային առաջատար շուկաներից մեկը:




























