Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է, համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դոլարի էժանացումն աջակցում է մետաղի գնանշումներին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»: 

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,85 տոկոսով կամ 15,7 դոլարով, տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1859,9 դոլարի, ավելի վաղ սակարկելիս ցուցանիշը թույլ նվազում էր: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,79 տոկոսով, ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,637 դոլարի:

Սակարկությունների ժամանակ ամերիկյան արժույթն էժանանում է, ինչը ոսկու համար դրական գործոն է: Թույլ դոլարը մետաղն ավելի մատչելի է դարձնում այլ արժույթներ տնօրինող ներդրողների համար: