Չորեքշաբթի պնղձի գինն էժանանում է այդ մետաղի խոշորագույն սպառող Չինաստանի բորսաներում վատատեսության ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,36 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց մինչեւ 3,631 դոլար:
Սակարկությունների արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի գինն աճել է 1,42 տոկոսով՝ մինչեւ 7975,5 դոլար, ալյումինի գինը՝ 0,5 տոկոսով՝ մինչեւ 2019,5 դոլար, ցինկի գինը՝ 0,38 տոկոսով՝ մինչեւ 2778 դոլար:
Չորեշաբթի պղնձի շուկայում վատատեսությունը պայմանավորված է Չինաստանի բորսաներում նվազեցմամբ: Shanghai Composite եւ Shenzhen Composite ինդեքսները նվազել են 0,2 տոկոսով եւ 0,9 տոկոսով, համապատասխանաբար:
Բացի այդ, նախօրեին Comex բորսայում պնձի գինն աճել է ավելի քան 1 տոկոսով, որի ֆոնին չորեքշաբթի ներդրողները նախընտրել են փոքր-ինչ ֆիքսել շահույթը:




























