86 տարեկանում մահացել է բրիտանացի միլիարդատեր եւ բրիտանական Daily Telegraph թերթի համասեփականատեր Դեւիդ Բարքլայը, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Guardian-ին:
«Հարգանքով եւ հիացմունքով հրաժեշտ եմ տալիս սըր Դեւիդ Բարքլային, ով փրկել է մեծագույն թերթը, հազարավոր աշխատատեղեր ստեղծել Մեծ Բրիտանիայում եւ հավատացել այդ երկրի անկախությանն ու նրան, ինչին նա կարող է հասնել»,-թվիթթերում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Թերթի տվյալներով՝ միլիարդատիրոջ անսպասելի մահվան պատճառ է դարձել կարճատեւ հիվանդությունը: Բարքյալն ուներ 4 որդի եւ 9 թոռ:




























