«Ցենտուրիոն Ալյանս» ընկերության բաժնետոմսերի խարդախության գործով երեք ֆիգուրանտների մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Աշոտ Եղիազարյանի եղբորը` Արտյոմին, «Ցենտուրիոն Ալյանսի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Կլոչինին եւ Վիտալի Գոգոխիային քրեական օրենսգրքի 159 հոդվածով (առանձնապես խոշոր չափերի մեքենայություններ): Այդ մասին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարկարյանը:
Մայիսի սկզբին ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գործով նոր հանցակիցներ են հայտնվել, այդ թվում նրա հարազատ եղբայրը: Եղիազարյան եղբայրները, Կլոչինն ու Գոգոխիան կասկածվում են 1,5 միլիարդ ռուբլու զեղծարարությունների մեջ: Ինքը` Եղիազարյանը ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում եւ քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրի իշխանություններից:




























