Եմենում ընդդիմությունը վերջնագրի տեսքով պահանջել է գործող իշխանություններից անցումային կառավարման խորհուրդ ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները: «Հակառակ դեպքում մենք ինքնուրույն կհայտարարենք անցումային խորհրդի ձեւավորման մասին, որի կազմում կընդգրկվեն միայն ընդդիմության ներկայացուցիչները, եւ կշարունակենք զանգվածային ելույթները նախագահի պաշտոնակատար Մանսուր Հադիի եւ նրա կողմնակիցների դեմ»,- ասել է «Եմենի երիտասարդական հեղափոխություն» շարժման անդամ Վասիմ ալ-Կուրաշին:
Նա ասել է, թե ընդդիմությունը պատրաստ է իր վերահսկողության տակ վերցնել բոլոր պետական հաստատությունները, եւ առաջին հերթին արգելափակել Սանայի օդանավակայանը` արգելելու համար Ալի Աբդալլահ Սալեհի վերադարձը: Սալեհն այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ վիրահատության է ենթարկվել:




























