Երկուշաբթի ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը սենատորի պաշտոնից ազատվելու դիմում կներկայացնի նախքան ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, հաղորդում է Associated Press-ը:

Հարիսի օգնականները հաստատել են հրաժարականի ամսաթիվը եւ հայտարարել, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը, որին Քամալա Հարիսը ներկայացնում է Սենատում, տեղյակ է այդ որոշման մասին:

Այդ պաշտոնում Քամալա Հարիսին կփոխարինի դեմոկրատ Ալեքս Պադիլյան, որը ներկայում նահանգի պետքարտուղարն է:

Պադիլյան կդառնա Կալիֆոռնիա նահանգում լատինոամերիկյան ծագում ունեցող առաջին սենատորը, որտեղ բնակչության շուրջ 40 տոկոսը լատինոամերիկացիներ են: