Մոսկվայում ոստիկանությունը փակել է Լենինգրադյան մայրուղին, որը տանում է դեպի «Շերեմետեւո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը՝ Բեռլինից տեղափոխելով քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է «Մեդիազոնա»-ն: Միեւնույն ժամանակ «Դոժդ» հեռուստաալիքը հաղորդում է, որ փակ է Վնուկովո օդանավակայանի ելքը, որտեղ ի սկզբանե պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը եւ որտեղ Նավալնիի կողմնակիցները սպասում էին նրան:

Յանդեքս քարտեզի տվյալները վկայում են, որ Վնուկովոյից դեպի Կիեւսկի մայրուղի տանող եւ Լենինգրադյան մայրուղու հատվածում գոյացել են խցանումներ, հաղորդում է Կոմերսանտ-ը:

Վնուկովո օդանավակայանում շարունակում են բերման ենթարկվել քաղաքացիենր: «ՕՎԴ-ինֆո»-ի տվյալներով՝ Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի ժամանման կապակցությամբ հավաքվածների շրջանում բերման է ենթարկվել 37 մարդ, որոնցից ինը տեղափոխվել է «Լուժնիկի» ՆԳՆ ծառայություն: