Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Պոդյոմ» պարբերականին, որ տեղյակ չէ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելու մասին:

«Ներողություն, նրան Գերմանիայո՞ւմ են բերման ենթարկել: Ես տեղյակ չեմ»:

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այսօր նրա հանգստյան օրն է եւ նա չի հետեւել տեղի ունեցածին:

Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետեւո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելուց հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր եւ վայրէջքի համար Շերեմետեւո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետեւո տարվող ճանապարհը փակել էին: Նախքան դատավարության մեկնարկը Նավալնին կգտնվի կալանքի տակ: