Սիցիլիա կղզում արթնացել է Էթնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Կատանիայի հրաբխագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի կայքում, հաղորդում է Gazeta-ն:

Հրաբուխը 4 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Ժայթքումն ուղեկցվել է ամպրոպով եւ ստորգետնյա ցնցումներով:

Էթնան ամենաբարձրն է Եվրոպայի գործող հրաբուխներից: