ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հետեւել գոնե մեկ նախագահական ավանդույթի եւ նամակ է թողել իրեն հաջորդող դեմոկրատ Ջո Բայդենին:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջադ Դիրը հրաժարվել է բացահայտել, թե ինչ է գրել Թրամփը, կամ էլ նկարագրել նամակում Թրամփի տրամադրվածությունը, հաղորդում է AP-ը:

Դիրը հղում է կատարել նախագահների միջեւ շփման գաղտնիությանը:

Հիշեցնենք, որ Թրամփը խախտել է այլ կարեւոր ավանդույթ եւ հրաժարվել մասնակցել Բայդենի երդմնակալությանը, որը կկայանա մի քանի ժամ անց: