Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհամոն Գեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին կազմակերպության կազմում վերադառնալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի եւ համաշխարհային առողջապահության համար: ԱՄՆ-ի համաշխարհային դերը վճռորոշ է: Եւ ես ողջունում եմ եւ շնորհավորում նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին եւ ԱՄՆ ժողովրդին»,-ասել է կազմակերպության ղեկավարը հինգշաբթի ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի 148-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս:
Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ԱՀԿ վերադառնալու եւ COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար տարածումն ու հասանելիությունը երկրների միջեւ, ինչպես նաեւ АСТ ծրագրին միանալու համար, որը պատասխանատու է COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութեր եւ թերապեւտիկ դեղամիջոցներ ստեղծելու շուրջ ջանքերը միավորելու համար:





























