Եթե 2018 թվականին, երբ էյֆորիայի գագաթնակետն էր, «Բարգավաճ Հայաստանին» հաջողվեց ստանալ ավելի քան 100 հազար ձայն, ապա այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում մենք մտահոգվելու կարիք չունենք: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանը:
Նրա խոսքով՝ կան լուրջ պատճառներ եւ հանգամանքներ, որոնք պարզապես թույլ չեն տալիս տվյալ փուլում ընտրություններ անցկացնել: «Բացի այդ, ես պարզապես չեմ պատկերացնում՝ ինչպես ենք մենք գնալու եւ մեր ընտրարշավն անցկացնելու, եւ դա այն դեպքում, երբ մարդիկ շարունակում են փնտրել իրենց անհետ կորած երեխաներին: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կընդունեն այդ երեխաների ծնողները մեր խոսքերը»,-նշեց Իսայանը:





























