Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրման հարցը, որը հունվարի 22-ին քննարկվում է Ազգային ժողովի արտահերթ նիստում, հարուցել է քննադատության ալիք:
Այսպես՝ մի քանի ընդդիմադիրներ նշել են, որ իշխանություններն այսկերպ փորձում են ազդել երկրի դատական համակարգի վրա:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը թույլ չի տալիս նրան առաջադրվելու ԲԴԽ անդամի պաշտոնում:
Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է երկու թեկնածություն՝ Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Խաչատրյանի:
Միաժամանակ ԱԺի մոտ ընթանում է բողոքի ցույց ընդդեմ Ջհանգիրյանի թեկնածության քննարկման:
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը 90-ական թվականներին զբաղեցրել է Հայաստանի ԿԸՀ ղեկավարի տեղակալի պաշտոնը, ավելի ուշ եղել է ռազմական դատախազը:




























