«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարն այսօր` հունիսի 8-ին շարունակել է արժեւորման միտումը: Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը գործարքների արդյունքում կազմել է 377.05 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.54 կետով կամ 0.14 տոկոսով:
Ընդհանուր առմամբ` վաճառվել է 2.69 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դոլարի առքի փոխարժեք են սահմանել 376 դրամը: Կանխիկ դոլարը վաճառվում է հիմնականում 378 դրամով: Սակայն բանկերի մեծամասնության մոտ դոլարի հետագա արժեւորման սպասումներ չկան:



























