Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը հունիսի 8-ին ընդունել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին։
Ինչպես հանդիպման ժամանակ հայտարարել է Ժիլկինը, ամենակարեւորը, ինչի ուղղությամբ պետք է դիվանագիտական ջանքեր գործադրել, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի օգտագործման շուրջ բանակցություների վերսկսումն է։
«Մենք դրա համար պատրաստ ենք հարթել աստրախանյան Օլյա նավահանգստով հաղորդակցությունը»,- հայտնել է Ալեքսանդր Ժիլկինը։
Քննարկվել են նաեւ առեւտրի, մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Արարատի մարզպետը հույս է հայտնել, որ Ժիլկինի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երեւանում։ Նա պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Աստրախանի նահանգապետին։




























