Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերկսկսումը կնպաստի ԼՂ խնդրի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի վերոնշյալ հարցերով զբաղվող, պետքարտուղարի նախկին տեղակալ, 2002 թվականից Բրուքլինի համալսարանի առաջավոր վերլուծական կենտրոնի տնօրեն Ստրոբ Թելբոթը։
Հունական Հռոդոս կղզում տեղի ունեցած «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի ժամանակ Թելբոթը լրագրողներին ասել է, որ անմիջական փորձառություն է ունեցել «Մինսկի գործընթացում», որի ակտիվ մասնակիցն է եղել նաեւ Ռուսաստանը։
«Ղարաբաղյան հարցի լուծումը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում էր եւ մենք կողմ արատահայտվեցինք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավացմանը»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները անմիջական կապ ունեն հայ-թուրքականի հարաբերությունների հետ։




























