Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ներկա դրությամբ շարունակում է մնալ ջրից թունավորված 10 մարդ, որոնցից 5-ը՝ երեխաներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքով, պացիենտներն իրենց լավ են զգում եւ արդեն հունիսի 9-ին դուրս կգրվեն հիվանդանոցից:

Ասոյանը միաժամանակ հերքեց շրջանառվող լուրերը, թե խմելու ջրից թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Արաբկիր վարչական շրջանում։

Նշենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց 26 քաղաքացիներ տեղափոխվել էին դեռ շաբաթ օրը. հետագայում նրանց թիվը հասել էր 56-ի։ Թունավորման պատճառը խմելու ջուրն էր եղել։