Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանի պաշտպան Կարեն Եսայանը։

«Առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը եւ նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մեղադրվում են չարաշահումների, հափշտակության մեջ։

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն. Ներգրավված են նախկին մարզպետն ու ԱԺ պատգամավորը. ԱԱԾ