«ԱԼՄ Հոլդինգի» նախագահ, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը վաճառում է իր սեփականությունը հանդիսացող «ԱԼՄ» հեռուստատեսության շենքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Տիգրան Կարապետյանը: «Ես չգիտեմ, մի մարդու եմ վաճառում»,- ասաց նա` հրաժարվելով հրապարակել գործարքի գինը:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ չգիտի, թե շենքի վաճառքից հետո այն ինչի է ծառայելու:
Հիշեցնենք, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում զրկվել է թվային հեռարձակման արտոնագրից: Այժմ Կարապետյանը ղեկավարում է «Դիպլոմատ» կայքը, ինչպես նաեւ «Դուպլեքս» մամուլի ակումբը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր կոլեկտիվը կտեղավորվի մամուլի ակումբի եւ ԺԿ կենտրոնական գրասենյակի շենքում։




























