Կորոնավիրուսի նոր տարբերակը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, այժմ ի հայտ է եկել աշխարհի 70 երկրներում, հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

«ԱՀԿ բոլոր վեց տարածաշրջաններից 70 երկիր հաղորդել է վիրուսի բրիտանական տարբերակով ներմուծված կամ ներքին վարակման դեպքերի մասին»,- ասված է զեկույցում:

Բացի այդ, հարուցիչի «հարավաֆրիկյան» տարբերակը հայտնաբերվել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում`31 երկրում, հաղորդում է Gazeta-ն:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամերը: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները: Դրանից հետո երկրում հայտարարվել է ազգային լոքդաուն: