Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Գերմանիային եւ Լեհաստանին համառորեն խորհուրդ տալով միանալ Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ կատարվող գործողություններին:
Նա նաեւ կոչ է արել Իսպանիային, Թուրքիային եւ Նիդերլանդներին, որոնք ֆորմալ առումով մասնակցում են Քադաֆիի դեմ գործողություններին, ավիահարվածներ իրականացնել Լիբիայի կառավարության ուժերին, գրում է Gazeta.ru-ն:
Հինգ երկրներին ուղղված այս խնդրանքով Գեյթսը դիմել է իր պաշոտնը լքելուց մեկ ամիս առաջ:
Գերմանիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի եւ Նիդերլանդների նկատմամբ ճնշումը տեղի է ունենում Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ձգձգման ֆոնին:
Մայիսի առաջին կեսին Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լիբիայիում գործողությունների ընթացքում ծախսել է 750 մլն դոլար:



























