Լիբիայի ազգային ազատագրական բանակի ստորաբաժանումները ետ են մղել գեներալ Մուամար Քադաֆիի ուժերի գրոհը Միսուրատա քաղաքի վրա:
Ըստ քաղաքի պաշտպանությունն իրականացնողների` հունիսի 7-ի առավոտյան սկսվել է կենտրոնացված հրթիռահրետակոծումը երեք ուղղություններից: Այնուհետեւ սկսել են մոտենալ զինվորները:
Սկզբում ապստամբները նահանջել են` թողնելով մոտ10 զոհ, սակայն օգնական ուժերով համալրվելուց հետո կարողացել են հետ մղել հակառակորդին ճակատային գծից մի քանի կիլոմետր այն կողմ: Կառավարական ուժերի զինվորները փախչել են` թողնելով տասնյակ սպանվածների եւ ռազմատեխնիկա:
Հաղորդվում է, որ հունիսի 8 –ին Միսուրատայի վրա գրոհն ամենակենտրոնացվածն էր վերջին շրջանում: Ապստամբները հայտնել էին, թե դրան մասնակցում են հակառակորդի մոտ «հազար» զինվոր եւ սպա:



























