Այլախոհությունը ճնշելու եւ ապստամբների շրջանում վախ ներշնչելու համար Քադաֆին հրամայել է բռնաբարել հարյուրավոր կանանց, լրագրողներին ասել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամոպոն:
«Բռնաբարությունը Քադաֆիի կողմից ճնշումների նոր ասպեկտ է: Սկզբում մենք կասկածներ ունեինք, սակայն հիմա արդեն համոզված ենք դրանում», – ասել է Մորենո Օկամպոն ՄԱԿ-ի նյույորքյան ներկայացուցչությունում:
Նա ավելացրել է, որ դատարանը հիմա ավելի շատ տեղեկություններ է ստանում, որոնք վկայում են, որ Քադաֆին օգտագործել է բռնաբարությունը` որպես պատժի եւ վախի ներշնչման միջոց: Ներկայումս ստուգվում է այն տեղեկությունը, ըստ որի անվտանգության ուժերը հատուկ ապահովվել են սեռական հակվածությունը բարձրացնող պրեպարատներով:
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է իրականցնում Քադաֆիի նկատմամբ, ով մեղադրվում է «մարդկության դեմ կատարված հանցագործությունների» մեջ:




























