Քուվեյթցի կին քաղաքական գործիչը կոչ է արել օրինականացնել սեքսի համար ստրկուհիներ ունենալու իրավունքը: Նա նաեւ նկատել է, որ որպես հարճեր հարմար կլիներ ոչ մահմեդական կանայք, որոնք գերեւարվել են այն երկրներում, որտեղ պատերազմ է ընթանում:

Հաղորդավար եւ ակտիվիստուհի Սալվա ալ-Մութաիրին վստահեցնում է, որ սեքս-ստրկուհիների գնումը սեքս-ստրկուհիների գնումը կպահպանի քուվեյթցիներին ամուսնական անհավատարմությունից, քանի որ արտերկրից բերված հարճի գնումը հավասարազոր է ամուսնության:

«Օրինակ, չեչենական պատերազմում հավանաբար կան ռուս գերուհիներ, գնեք նրանց եւ վերավաճառեք այստեղ: Դա ավելի լավ է, քան երբ մեր ամուսինները արգելված կապերի մեջ մտնեն»,- ասել է նա եւ հավելել, որ գերուհին պետք է 15 տարեկանից փոքր չլինի: