Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի ստացած վնասվածքները լուրջ են, քան հաղորդվում էր, ինչը կարող է հետաձգել նրա վերադարձը, հաղորդել է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով, այդ փաստը հավանական է դարձնում, որ «նա ստիպված կլինի հրաժարվել իշխանությունից»:
Եմենցի եւ ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Սալեհը, ով այժմ բուժման համար գտնվում է Սաուդյան Արաբիայում, գլխի եւ պարանոցի լուրջ վնասվածքներ է ստացել, նաեւ մարմնի մակերեսի 40 տոկոս այրվածք, եւ մի քանի ամիս կպահանջվի, որ նա ապաքինվի:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հակաահաբեկչական ուժերի պատրաստման ծրագիրը: Վերլուծաբանների կանխատեսմամբ, այն իրավիճակում, երբ «պետությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր գործառույթները եւ փաստացի վերածվել է երկրորդ Սոմալիի, այնտեղ ավելի մեծ ազդեցություն են ստացել ահաբեկիչները»:




























