Գերմանիայում արձանագրվել է սուր աղիքային վարակից մահացության եւս երկու դեպք: Այսպիսով, Գերմանիայում մահացածների ընդհանուր թիվը հասել է 24-ի, եւս մեկ մահացու դեպք արձանագրվել է Շվեդիայում:

Սուր աղիքային վարակը Գերմանիայում բռնկվել է մայիսի սկզբին: Վարակի պատճառն առ այսօր հնարավոր չի եղել պարզել: Սկզբնապես համարում էին, որ պատճառը Իսպանիայից ներկրված վարունգներն են, ապա ենթադրեցին, որ աղիքային ցուպիկը եղել է սոյայի մեջ, սակայն այդ վարկածն էլ հերքվեց;

Աղիքային վարակի պատճառով, եվրոպական գյուղմթերքների արտադրողները բազմամիլիոնանոց վնասներ կրեցին: Եվրամիությունը 210 միլիոն եվրո փոհատուցում է վճարելու արտադրողներին, որոնք վնասներ են կրել համաճարակի պատճառով: Միայն իսպանիան իր վնասը գնահատել է 400 միլիոն եվրո: