ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հունիսի 9-ին կայանալու է Լիբիայի հարցով կոնտակտային խմբի նիստը:
Խմբի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ը, մի շարք եվրոպական եւ մերձավորարեւելյան երկրներ: Հանդիպմանը քննարկվելու է Լիբիայի ապագան, քաղաքական դասավորությունը Քադաֆիից հետո, գրում է Gazeta.ru-ն:
Հունիսի 8-ին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը դիմել էր ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիային եւ Լեհաստանին` խնդրելով միանալ Քադաֆիի դեմ գործողություններին:




























