«Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ ու գողություն անում: Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով եւ զգուշացնում բնակիչներին` դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ:
Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը` նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիներին զգուշացնելով` իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, եւ չբացառեցին, որ խուճապի առիթ հենց դա է տվել»,-գրում է «Հրապարակ»-ը:




























