Ինդոնեզիայի Աչեհ նահանգում երկու տղամարդու փայտի 77 հարվածի են դատապարտել նույնասեռական սեքսի համար, հայտնում է AP-ն:

Տասնյակ մարդիկ Բանդա Աչեհ նահանգի Թամանսարիի քաղաքային զբոսայգում փայտով ծեծի ականատես են դարձել: Տղամարդկանց ձերբակալել էին նոյեմբերին այն բանից հետո, երբ բնակիչները նրանց կասկածել էին հոմոսեքսուալ կապի մեջ եւ ներխուժել էին վարձակալած սենյակ, որտեղ նրանց բռնել էին «հանցանքի վայրում»։

Շարիաթի օրենսգիրքը թույլ է տալիս մինչեւ 100 հարված հասցնել բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների համար, ներառյալ՝ նույնասեռ սեքսը: Նմանատիպ պատիժ է սպառնում ամուսնական անհավատարմության, խաղամոլության, հարբեցողության, կանանց համար կիպ հագուստ կրելու եւ այն տղամարդկանց համար, ովքեր բաց են թողնում ուրբաթօրյա աղոթքը։