Բրյուսելում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ճեպազրուցի արդյունքներով Ռուսաստանի Պնախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՀՀՊ համակարգի շուրջ Մոսկվայի բոլոր առաջարկները մերժվել են։

«Մենք դրական եւ հոդաբաշխ պատասխան չենք ստացել»,- ասել է Սերդյուկովը։ Ռուսաստանի պահանջները՝ երաշխիքներ ներկայացնել, որ համակարգը չի ուղղվի իր իսկ դեմ, չեն բավարարվել։ «Այնպիսի տպավորություն է, ասես մեզ չեն լսում»,- հայտարարել է Սերդյուկովը։

«ՆԱՏՕ-ն չի կարող պատասխանատվություն կրել դաշինքի անդամ չհանդիսացող երկրների համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ռասմուսենը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես է եկել ՆԱՏՕ-ի հետ համատեղ հատվածային ՀՀՊ ստեղծելու առաջարկով։ Այդ համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրը պատասխանում է իր հատվածում անվտանգության համար։