Հունիսի 9-ի գիշերը Հայաստանի տարածքում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ցնցումներն արձանագրվել են ժամը 00:06-ին, Կապան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժը եղել թույլ, վնասների մասին տեղեկություններ չկան:




























