SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Գյումրիի բնակիչ, 53-ամյա Գայանե Մ.-ի դիմումը:

Վերջինս դիմել է գլխավոր դատախազին և հայտնել, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկ Մամիկոն Ավետյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ամուսինը՝ 61-ամյա Սամվել Մխիթարյանը մահացել է:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: