Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գլխավոր պետական սանիտարական բժիշկների խորհուրդը պատրաստ է քննարկել Միության տարածքով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժը վերսկսելու չափանիշները։
Փետրվարի 1-ին տեսակապով տեղի է ունեցել Խորհրդի քսաներորդ նիստը, որը վարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
ԵԱՏՄ երկրների գլխավոր պետական սանիտարական բժիշկները դիտարկել են «Ճանապարհորդում եմ ռանց CաOVID-19-ի» նախաձեռնության առաջընթացը Ռուսաստանում, Հայաստանում եւ Բելառուսում: Ղեկավարների խորհուրդը որոշել է շարունակել այս նախագծի իրագործումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու Միության տարածքով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժի աստիճանական վերսկսման չափանիշների քննարկումը:
«Ռոսպոտրեբնադզորն» իր առաջատար հետազոտական կազմակերպությունների մասնակցությամբ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԵԱՏՄ անդամ երկրներին՝ նոր կորոնավիրուսային վարակի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ իմունոլոգիական հետազոտություններ, վիրուսաբանական մոնիթորինգ եւ նոր գիտական հետազոտություններ անցկացնելու հարցում:
«Ռոսպոտրեբնաձորը» կշարունակի սերտ համագործակցել Միության երկրների հետ` Եվրասիական տնտեսական միության միասնական համաճարակաբանական տարածքում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու համար:





























