Ադրբեջանը չի կարողանում հաշտվել տարրական իրականության հետ, որ ընդմիշտ կորցրել է Լեռնային Ղարաբաղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ընդ որում, ընդգծել է նա, դա չի գիտակցում միայն Ադրբեջանը, աշխարհի բոլոր մյուս երկրները հիանալի հասկանում են դա: Կիրակոսյանը հավելել է, որ Ադրբեջանի կուրությունը պայմանավորված է նավթային գործոնով: «Ուղղակի նավթը կեղտոտել է Ադրբեջանի աչքերը եւ նա ունակ չէ տեղնել իրականությունը»,- բացատրել է Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ներկայումս ղարաբաղյան հակամարտության կեղծման իրական պատճառը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԵՄ-ի ակտիվացումն է եւ Ռուսաստանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը, որը բանակցային գործընթացում հիմնական թելադրողն է: