ՄԱԿ-ի բարձրագույն ատյանի դատարանը որոշել է, որ կարող է քննել ԱՄՆ-ի դեմ Իրանի հարուցած գործը՝ փորձելով վերացնել պատժամիջոցները, որոնք Թրամփի վարչակազմը կրկին սահմանել է 2018 թվականին միջուկային գործարքից դուրս գալուց հետո, հայտնում է AP-ն:
Անցյալ տարի կայացած լսումների ժամանակ ԱՄՆ փաստաբանները պնդում էին, որ Միջազգային դատարանը պետք է կարճի գործը` իրավասության եւ իրավահաջորդության բացակայության պատճառով:
Սակայն դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆն ասել է, որ դատավորները մերժել են ԱՄՆ-ի փաստարկները:
Իրանը դատական հայցը ներկայացրել էր 2018-ի հուլիսին՝ ամիսներ անց այն բանից, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ. պայմանագրից եւ կրկին պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Վաշինգտոնը պատժամիջոցներով սպառնացել է նաեւ այլ երկրներին, եթե մինչ նոյեմբերի սկիզբը չդադարեցնեն իրանական նավթի ներկրումը:
Իրանը պնդում է, որ պատժամիջոցները խախտում են 1955 թվականի երկկողմ համաձայնագիրը, որը հայտնի է որպես Բարեկամության պայմանագիր եւ կարգավորում ու խրախուսում է երկու երկրների տնտեսական եւ հյուպատոսական կապերը:





























