Պակիստանը հայտարարել է փոքր հեռահարության «երկիր-երկիր» հրթիռի հաջող փորձարկման մասին, որն ունակ է միջուկային եւ սովորական մարտագլխիկներ տեղափոխել մինչեւ 290 կիլոմետր, հաղորդում է Reuters-ը:

Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ «Հազնավի» հրթիռի արձակումը պակիստանյան բանակի ռազմավարական ուժերի հրամանատարության ամենամյա դաշտային զորավարժությունների «գագաթնակետն է»:

Պակիստանի միջուկային եւ հրթիռային ծրագիրը հիմնականում ուղղված է հարեւան Հնդկաստանի կողմից սպառնալիքներին հակազդելուն, որը պարբերաբար հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք եւ մասնակցել են 1947 թվականին Բրիտանիայից անկախացումից հետո Քաշմիրի համար երեք պատերազմներից երկուսին: