Մոսկվայում ազգային ատելության հողի վրա սպանված Գելա Բլիաձեի մարմինն այսօր` հունիսի 10-ին, կտեղափոխեն Վրաստան:
Գելա Բլիաձեն հունիսի 6-ի ուշ երեկոյան գնացել է ծխախոտ գնելու եւ այլեւս չի վերադարձել տուն: Առավոտյան իրավապահները գտել են նրա մարմինը, որի վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր:
Բլիաձեի ընտանիքն ապրում է Թբիլիսիում, իսկ ինքն աշխատում էր Մոսկվայում` շինարարության մեջ:
Սպանվածի հարազատների խոսքով, ձերբակալվել է մեկ կասկածյալ, ով խոստովանել է հանցանքը:
Ռուսական կողմը մարդասպանի անունը չի նշում:




























