Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կիշտիմ քաղաքում ավտոկայանում տեսախցիկները չբացահայտված թռչող օբյեկտ են արձանագրել` լուսավոր գնդի տեսքով:
Ավտոկայանատեղիի սեփականատեր Նիկոլայ Պանովը ՉԹՕ-ն տեսել է համակարգչի մոնիտորին եւ սկզբում մտածել, որ խոսքը կայծակի մասին է: Սակայն այդ օրը անձրեւ չի եկել: Վարկածը, որ դրանք լուսացույցների ճառագայթներն են, նույնպես հերքվել է:
«Դուս եկա, տեսա, որ պրոժեկտորները միացված չեն: Ենթադրում ենք, որ դա ՉԹՕ է: Կիշտիմում դրանք հաճախակի են հայտնվում»,- ասել է Պանովը Chelyabinsk.rfn.ru-ին:
Դատելով տեսագրության ժամկետից` այն արվել է մայիսի 29-ին:
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ կարող եք դիտել այստեղ:




























