Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում հունիսի 9-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի 61-րդ բնակարանում բնակիչն ուզում է ինքնասպան լինել` սպառնալով 8-րդ հարկից ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ծնողների կողմից կանխվել է 30-ամյա Ելենա Մկրտումյանի ինքնասպանության փորձը:




























