ԱՊՀ-ի նախագահությունը 2011 թվականին ստանձնել է Տաջիկստանը։
«Արդեն 2010-ի ավարտին Տաջիկստանը մշակել էր իր նախագահության հայեցակարգը եւ այն ուղարկել է ԱՊՀ երկրների ղեկավարներին։ Դրանում հաշվի են առնված կառույցի անդամ բոլոր պետությունների շահերն ու ցանկությունները»,- հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Գարկունը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների խոհրդի նիստը սեպտեմբերին կկայանա Դուշանբեում:




























