Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Հյուսիսային պողոտայում կանցկացնի Բալուն ֆիեստա (Balloon Fiesta)։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն ամենամյա է, որի նպատակն է համախմբել Երեւանի եւ մարզերի երիտասարդներին։ Ավելի քան 5000 երիտասարդներ Երեւանի պետական եւ ոչ պետական բուհերից, ինչպես նաեւ հանրապետության մարզերից երկինք բաց կթողնեն գունավոր փուչիկներ, որոնց վրա կգրեն իրենց ամենանվիրական երազանքները։

Միջոցառումը կուղեկցվի համերգով. իրենց կատարումներով հանդես կգան տարբեր բուհերի շնորհալի ուսանողներ։

Կանցկացվեն նաեւ տարաբնույթ մրցույթներ, որոնց հաղթողները կպարգեւատրվեն։

Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու։