Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆրանսայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԱԽ մամուլի ծառայությունից, կողմերը դրական են գնահատել երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը։ Զրուցակիցները նշել են հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու եւ դրանք ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։