Դանիայում եւ Գերմանիայում 13 մարդու են ձերբակալել ահաբեկչությունների ծրագրման կասկածանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Կասկածյալները մեղադրվում են պայթուցիկ եւ հրազենային զենք պատրաստելու համար բաղադրիչների ձեռքբերման մեջ:
«Մենք կարծում ենք, որ կան անձինք, որոնք մտադրություն ունեն եւ ունակ են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Դանիայում»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:





























