Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է միայն նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: Այս մասին հունիսի 10-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2011թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը, ժամը` 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից): Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին` Երեւանի պետական համալսարանում:




























