Մանկական պոռնոգրաֆիա իրացնելու կասկածանքով, Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամներին: Նրանց շարքում են Գոչա Մազանաշվիլին, Պաատա Գեգիան եւ Գոգիտա Գոգլիչիձեն:

Հետաքննությունը պարզել է, որ նրանք Գոչա Մազանաշվիլիի բնակարանում համակարգչից ներբեռնել եւ տեսաձայնագրել են անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիական տեսանյութեր:

Այնուհետեւ այդ ձայներիզները Գեգիան վաճառել է կամրջի մոտ, իսկ Գոգիտա Գոգլիչիձեն` Թբիլիսիի երկաթուղային կայարանում: Օրական նրանց հաջողվել է վաճառել 10-15 CD` 3-5 լարի արժեքով:

CD-ներն առգրավված են, անցկացվում է փորձաքննություն, որի կազմում ընդգրկվել են բժիշկ-հոգեբան, բժիշկ-գինեկոլոգ, կինոգետներ եւ իրավաբաններ:

Ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, հաղորդում է «Գռուզիա online»-ը: